Եղել է
Այժմ
ԿՐՏՍԵՐ ԴԱՍԱՐԱՆ «ԽԱՉՔԱՐ»
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՐՏՈՒՇԻ ԵՐԵՄՅԱՆ
(ծնվ. 1965 թ., կրթությունը- Արցախի մանկավարժական համալսարան,Կրասնոդարի մանկական ստեղծագործական Պրիկուբանսկի կենտրոնի լրացուցիչ կրթության մանկավարժ
«Խաչքար» դասարանում սովորում են 7-10 տարեկան, դպրոցականներ։ Այս տարիքային խումբը բաղկացած է երկու մակարդակից։
Առաջին մակարդակ ընդունվում եմ հայոց լեզվին չտիրապետող, ռուսախոս երեխաներ, որոնք մեկ ուսումնական տարվա ընթացքում (սեպտեմբեր-հունիս), պարապելով 120 ժամ (շաբաթական երեք ժամ, մեկ կամ երկու հանդիպում) յուրացնում են հայերենի այբուբենը, հմտանում կարդալ-գրելու մեջ և երեք հարյուր բառերի շրջանակներում հաղորդակցվում կենցաղային թեմաներով։
Երկրորդ մակարդակ ընդունվում են գրել կարդալ իմացող, լեզուն հասկացող, սակայն արտահայտվել դժվարացող երեխաներ, որոնք ուսումնական տարվա ընթացքում զարգացնում են հայերեն բանավոր խոսք, սովորում ազատ արտահայտվել յոթ հարյուր բառերի սահմաններում, պատասխանում հարցերին, հարցեր տալիս, պատմում կարդացածը և գրում թելադրություններ ու փոխադրություններ։
Ներդրումներ են արել
«Խաչքար» դասարանի աշակերտները, ծնողները և ուսուցչուհին իրենց երախտագիտությունն են հայտնում բարերար Վարդան Վարդանովին, որը հիմք է դրել լուսավորչական այս մեծ գործին և կահավորել է դասարանը ժամանակակից պահանջներին համապատասխան։
Հաշվետվություններ