Школа дополнительного образования «Армат» Школа дополнительного образования «Армат» ВерсияДляСлабовидящих
Рус Հայ Eng
«ՄԵԾ  ՄՀԵՐ» դասարան «ՄԵԾ  ՄՀԵՐ» դասարան

Եղել է

Այժմ

«ՄԵԾ ՄՀԵՐ» դասարան

«ՄԵԾ  ՄՀԵՐ» – ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆ
 ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ՝ ԵՐԱԶԻԿ ԼևՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ծնվ. 1964 թ., կրթությունը – Արցախի մանկավարժական համալսարան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրա, բանասիրական գիտությունների թեկնածու)

«ՄԵԾ ՄՀԵՐ» դասարանում սովորում են 18 տարեկանից բարձր, հանրակրթական դպրոցն ավարտած երիտասարդներ։ Այս տարիքային խումբը բաղկացած է երեք մակարդակից։ 

Առաջին մակարդակ ընդունվում եմ հայոց լեզվին չտիրապետող, ռուսախոս տղաներ և աղջիկներ, որոնք մեկ ուսումնական տարվա ընթացքում (սեպտեմբեր-հունիս), պարապելով 120 ժամ (շաբաթական երեք ժամ, մեկ կամ երկու հանդիպում) յուրացնում են հայերենի այբուբենը, հմտանում կարդալ-գրելու մեջ և 600 բառերի շրջանակներում հաղորդակցվում կենցաղային թեմաներով։

Երկրորդ մակարդակ ընդունվում են գրել կարդալ իմացող, լեզվին որոշ չափով ծանոթ, սակայն արտահայտվել դժվարացող երիտասարդներ, որոնք ուսումնական տարվա ընթացքում զարգացնում են հայերեն բանավոր խոսք, սովորում ազատ արտահայտվել մոտ հազար բառերի սահմաններում, կատարում կենցաղային բովանդակության տեքստերի հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն թարգմանություններ, կազմում երկխոսություններ և հաղորդումներ։

Երրորդ մակարդակ ընդունվում են հայերեն գրող, ընթերցող և արտահայտվող երիտասարդներ, որոնք հմտանում են կարդալու, ընթերցածը վերարտադրելու և գեղարվեստական ու տեղեկատվական տեքստերի թարգմանության մեջ, կազմում  են ելույթներ, գրում շարադրություններ։ Երրորդ մակարդակն ավարտողները ստանում են համապատասխան վկայական։

Ներդրումներ են արել

Լուսանկարներ