Школа дополнительного образования «Армат» Школа дополнительного образования «Армат» ВерсияДляСлабовидящих
Рус Հայ Eng
«ՈՒՐԱՐՏՈՒ» դասարան «ՈՒՐԱՐՏՈՒ» դասարան

Եղել է

Այժմ

«ՈՒՐԱՐՏՈՒ» դասարան

ՄԻՋԻՆ  ԴԱՍԱՐԱՆ «ՈՒՐԱՐՏՈՒ»
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ՝ ՄԵՔՍԻԴԱ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(ծնվ. 1954 թ., կրթությունը- Գյումրիի մանկավարժական համալսարան,Կրասնոդարի մանկական  ստեղծագործական Պրիկուբանսկի կենտրոնի լրացուցիչ կրթության մանկավարժ)

«Ուրարտու» դասարանում սովորում են 11-17 տարեկան, դպրոցականներ, երկու տարիքային  խմբերում (11-14, 15-17)։ Յուրաքանչյուր տարիքային խումբ  բաղկացած է երկու մակարդակից։ 

Առաջին մակարդակի խմբեր ընդունվում եմ հայոց լեզվին չտիրապետող, ռուսախոս պատանիներ, որոնք մեկ ուսումնական տարվա ընթացքում (սեպտեմբեր-հունիս), պարապելով 120 ժամ (շաբաթական երեք ժամ, մեկ կամ երկու հանդիպում) յուրացնում են հայերենի այբուբենը, հմտանում կարդալ-գրելու մեջ և 400բառերի շրջանակներում հաղորդակցվում կենցաղային թեմաներով։

Երկրորդ մակարդակի խմբեր ընդունվում են գրել կարդալ իմացող, լեզուն հասկացող, սակայն արտահայտվել դժվարացող պատանիներ, որոնք ուսումնական տարվա ընթացքում զարգացնում են հայերեն բանավոր խոսք, սովորում ազատ արտահայտվել մոտ հազար բառերի սահմաններում, կատարում կենցաղային բովանդակության տեքստերի թարգմանություններ, կազմում հաղորդումներ։

Ներդրումներ են արել

Լուսանկարներ